Ամանորյա այս իրարանցման մեջ ոմանք խմում եմ, ոմանք նրբաբլիթներն են վերջապես ուտում, ոմանք էլ այցելում ծանոթ-բարեկամներին՝ սիրելի ու ոչ այնքան։ Կան նաեւ մարդիկ, ովքեր նախընտրում են փակվել սենյակում, վերցնել տաք թեյը կամ կես բաժակ գինին ու բացել ամանորյա հին ու նոր ֆիլմերի ցանկը։ Հենց այս խմբի համար առանձնացրել ենք մի քանի ֆիլմեր, որոնք կարելի է դիտել տոներին, նույնիսկ հայերեն բազմաձայն ետկադրային թարգմանությունով:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»
1914 թվականին, ճրագալույցի երեկոյան Արևմտյան ռազմաճակատի կորած հատվածում սուրբծննդյան տխուր հանդիսությունը վերածվում է բրիտանացի, ֆրանսիացի ու գերմանացի զինվորների եղբայրացման: Սուրբ Ծնունդին մարդիկ անմոռանալի ու անկանխատեսելի, խրամատների մեջ ծնված եղբայրացում են ապրում:
«Դիմանալ Սուրբ Ծննդին»
Դրյուի ատելի առօրյայով կյանքը Սուրբ ծննդյան տոներին նրան տանում են ծայրամասային մի տուն, որտեղ անցել է նրա մանկությունը: Եվ նույնիսկ այն փաստը, որ այժմ այդ տունը բնակեցված է չի կարող խանգարել և փչացնել նրա տրամադրությունը: Դրյուն տան բնակիչներին առաջարկում է ժամանակավորապես դառնալ նրա ընտանիքը և իրենց տանը անցկացնել տոները:
«Իրական սեր»
Իրական սիրո, երջանկության ու դրա փնտրտուքների հետ կապված տարբեր իրավիճակների մասին է պատմում այս ֆիլմը։ Բարձրակարգ դերասանական կազմը, հետաքրքիր սյուժեն, գեղեցիկ երաժշտությունը ստիպում են հերոսների հետ ապրել ու զգալ ֆիլմի ամեն պահը։
«Ամանորի գիշերը»
Ֆիլմը Նյու-Յորքի մի քանի բնակիչների մասին է, ովքեր Նոր տարվա շեմին ապրում են իրենց կյանքի նշանակալի պահերից մեկը։ Հին ընկերներ, նոր պատմություններ, հին սխալներ, նոր զգացողություններ․․․Ֆիլմի հերոսները փորձում են կարգի բերել իրենց կյանքում եղած խառնաշփոթը ու նորովի դիմավորել Նոր տարին։
«Իմ ընկեր Ձմեռ Պապը»
Ֆիլմի հերոսի՝ 6-ամյա Անտուանի երազանքը ամանորյա գիշերը ձմեռ պապի հետ երկնքում հայտնվելն էր։ Պարզվում է, որ փոքրիկի երազանքն այդքան էլ անիրական չէ․ հայտնվում է Ձմեռ պապն ու սկսվում ամանորյա հրաշքը։ Զարմանալի ու հետաքրքիր, իրադարձություններով հարուստ ֆիլմ, որը կարելի է դիտել ընտանիքի անդամների հետ։
«Չորս Սուրբ Ծնունդ»
Ֆիլմը 3 տարվա ամուսինների մասին է, ովքեր պետք է նշեն իրենց 4-րդ Նոր տարին միասին։ Սակայն ամեն ինչ պարզվում է՝ այդքան էլ հեշտ չէ։ «Նրանց համար տոներն իսկական սարսափ էին՝ կամ դիմանալ 4-րդ Ամանորին, կամ զանգել ծնողներին»… Այսպիսին է ֆիլմի կարգախոսը։ Իսկ թե ինչերի կհանդիպեն ֆիլմի հերոսները միասին անցկացրծ 4-րդ ամանորին, անսպասելի է հենց իրենց՝ հերոսների համար։
«Կանխազգացում»
Ամանորյա գնումների ժամանակ Նյու Յորքում Ջոնաթան Թրագերը (Ջոն Քյուսաք) հանդիպում է Սառա Թոմասին (Քեյթ Բեքինսեյլ), քանի որ երկուսն էլ պատահաբար խանութում միաժամանակ վերցնում են նույն զույգ ձեռնոցը։
Աղջիկն իր անունը գրեց գրքի վրա եւ վաճառեց այն… Տղան իր հեռախոսահամարը գրեց թղթադրամին… Պատահականությունների ու համընկնումների մի ամբողջ շարք կրկին մոտեցնում են նրանց…
«Կյանքը հրաշալի է»
Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը: Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ` հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից:
«Ֆրեդ Կլաուս»
Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը պատմում է Սանտայի եղբոր՝ Ֆրեդ Կլաուսի մասին: Ֆրեդը (Վինս Վոն) մեծանում է իր եղբոր՝ Նիքի (Փոլ Ջամատի) սուրբ ստվերում, և ի վերջո, կորցնում է հավատը Սուրբ Ծնունդի նկատմամբ:
Մի օր դեկտեմբերին Ֆրեդը թռչում է Հյուսիսային բևեռ և հայտնաբերում է, որ Նիքը վտանգի մեջ է, քանի որ արդյունավետության փորձագետը որոշում է մշտապես վերացնել Սուրբ Ծնունդը:
«Էլֆը»
Ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջոն Ֆավրոյի ընտանեկան կատակերգությունը պատմում է մի երեխայի մասին, ով Ամանորին հայտնվում է Սանտա Կլաուսի նվերների պարկի մեջ և վերջինիս հետ ուղևորվում է դեպի հեռավոր Հյուսիսային բևեռ:
Էլֆերը նրան իրենց ընտանիք են ընդունում և սկսում են Բադդի (Ուիլ Ֆերրել) կոչել: Սակայն Բադդին չափազանց բարձրահասակ է և տեսանելի՝ իսկական էլֆ դառնալու համար…