Կա ծրագրերի առանձին կատեգորիա «Screenwriting software»՝ մասնագիտացված ծրագրեր, որոնք հեշտացնում են սցենարների խմբագրման և ֆորմատավորման գործընթացը: Դրանք չեն սովորեցնի ձեզ լավ գրել, ձեզ հանճարեղ սցենարիստ չեն անի, բայց ինչպես ցանկացած մասնագիտացված ծրագիր կարող են խնայել ձեր ժամանակը:
Դասակարգումը ըստ տեսակների
- Templates՝ կաղապարներ տեքստային պրոցեսորների համար, ինչպիսիք են Microsoft Word-ը եւ Apple Pages-ը, հեշտացննում են ֆորմատավորումը:
- Script formatting tools՝ ծրագրեր, որոնք հեշտացնում են ֆորմատավորումը, բայց չեն հանդիսանում տեքստային պրոցեսորների հավելում: Կարող են լինել ինչպես standalone-հավելվածներ, այնպես էլ web-based (բրաուզերում աշխատող):
- Story-development/dramatic development՝ տվյալների համակարգման և սցենարների կառուցվածքի, կերպարների, փլոթ-լայնի և սկրին-լայնի վրա աշխատանքի ծրագրեր: Նման ծրագրերում հաճախ օգտագործվում են կառուցվածքի կաղապարներ (ըստ Քեմփբելի, Սնայդերի, Վոգլերի, եւ ուրիշների:):
Ամենատարածված ձեւաչափերը
- .fountain,.txt,.spmd-ն օգտագործում են «Fountain»-ի գծանշման կանոնները:
- .fdx (Final Draft)
- .trelby-ն օգտագործվում է Trelby խմբագրի կողմից, հայտնի է *nix ծրագրերում
- .html CeltX ձեւաչափում
«Հոլիվուդյան» ստանդարտով տեքստի ֆորմատավորման համար այժմ հսկայական քանակությամբ անվճար եւ վճարովի լուծումներ կան: Սցենարի նկարագրվող ձեւաչափը բնորոշ է Հոլիվուդին, Հայաստանում հստակ չափանիշներ չկան, եւ յուրաքանչյուր ալիք/ստուդիա ներկայացնում է ձևավորման իր պահանջները:
01. Final Draft
Հոլիվուդում կինեմատոգրաֆիստների համար ամենահայտնի ծրագրերից մեկը: Ջեյ Ջեյ Աբրամսը, Ռոբերտ Զեմեկիսը, Ջեյմս Քեմերոնը եւ Սոֆիա Կոպոլան կհաստատեն: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորում է սցենարը, այն կարող է կարդալ ձեզ բարձրաձայն եւ օգնել առցանց համահեղինակների հետ աշխատելու համար: Այն նույնիսկ ունի ներկառուցված կաղապարներ այնպիսի հայտնի հեռուսսերիալների, ինչպիսիք են «Գահերի խաղը» և «Սիմփսոնները»:
02. Fade In
Վերջերս շուկայում հայտնվելով, այս ծրագիրը հասցրել է գրավել սցենարիստների ուշադրությունը: Դրանով օգտվում են Ռայան Ջոնսոնը, Գարի Ուիթտան, Քեն Լեւինը, Քրեյգ Մազինը: Եթե դուք սցենարիստ եք, որը աշխատում է Linux օպերացիոն համակարգի վրա, ապա սա մի քանի ծրագրերից մեկն է, որը հարմար է ձեր համակարգչի համար:
03. Movie Magic Screenwriter
Թեեւ Movie Magic Screenwriter ծրագիրը աշխատում է Windows օպերացիոն համակարգի վրա, այն հաստատ ստեղծվել է Mac-ի երկրպագուների համար: Սա ամենաթանկ ծրագրերից մեկն է ($250): Այն ունի ավելի քան 100 կաղապարներ եւ PDF ֆայլերի ներմուծման հնարավորություն, ինչպես նաեւ դրանց ձեւաչափումը:
04. Celtx
Celtx-ը գրեթե անվճար ծրագիր է: Եթե ձեր նպատակն է պարզապես գրել սցենար, ապա դուք կարող եք օգտվել Celtx անվճար: Սակայն, եթե ձեզ անհրաժեշտ է մասնագիտական առանձնահատկությունների ամբողջական շարքը, ինչպիսիք են սերիական սցենարներ գրել, ստեղծել storyboard եւ ծախսերի հաշվետվությունները, ապա ծրագրի համար պետք է վճարել:
05. Amazon storywriter
Պարզապես անհրաժեշտ է ունենալ Amazon հաշիվ: Հավելվածում դուք կարող եք միանգամից զբաղվել մի քանի նախագծերով: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորելու տեսարանները եւ նիշերը:
06. Page 2 Stage
Սա ազատ ծրագրիր է լիովին բաց կոդով, ինչը նշանակում է, որ, եթե ցանկանում եք, դուք կարող եք փորձել կրկին ծրագրավորել այն ինքներդ: Page 2 Stage աջակցվում է 30 լեզուներով:
07. Montage
Montage-ը ստեշծված է Mac օպերացիոն համակարգի համար: Ծրագիրը հարմար է ֆիլմերի, սերիալների, տեսախաղերի կամ գրաֆիկական վեպերի համար սցենարներ գրելու համար: Այն թույլ է տալիս ձեզ արտահանել ձեր սցենարը PDF ֆայլով կամ Final Draft:
08. Scrivener
Scrivener-ը ստեղծվել է ոչ միայն սցենարներ գրելու համար: Սա շատ հեշտ ծրագիր է՝ պարունակում է կաղապարներ սցենարի համար, ավտոմատ ֆորմատավորում է, օգտակար ստեղնաշարի դյուրանցումներ ունի, ինչպես նաեւ հատուկ քարտերի համակարգ, որը կօգնի վերահսկել տեսարանների հերթականությունը:
09. КИТ Сценарист
Ռուս ծրագրավորողի կողմից ստեղծված ցրագիրը հասանելի ինչպես անվճար, այդպես էլ վճարովի տարբերակով: Կան ավտոմատ գծանշման գործառույթներ, տեքստի բաժինների միջեւ անցում, նախկինում մուտքագրված տվյալների ավտոմատ տեղադրում (կերպարների անուններ, վայրեր եւ այլն): Կարելի է վերահսկել սցենարի տևողությունը ժամանակաչափերի միջոցով, ընդ որում՝ հնարավոր է օգտագործել հաշվառման տարբեր համակարգեր՝ հաշվել ըստ էջերի, ըստ սիմվոլների կամ օգտագործելով ճկուն հաշվարկ: