Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:
Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:
Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: