Բրիտանական կինո եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիան (BAFTA) հայտարարել է իր մրցանակների հանձնման արարողությունը 2021 թվականի ապրիլի 11-ին տեղափոխելու մասին, – այս մասին հաղորդում է Deadline-ը: Ի սկզբանե BAFTA-ն նախատեսված էր փետրվարի 14-ին: Ավանդաբար այս կինոմրցանակի հանձնումը տեղի է ունենում Օսկարից երկու շաբաթ առաջ, սակայն Ամերիկյան կինոակադեմիան փոխել է իր միջոցառման ամսաթիվը:
Արարողության հետաձգման եւս մեկ պատճառ է դարձել պանդեմիայի պատճառով բրիտանական կինոթատրոնների փակման ֆոնին ռելիզների պակասը: 2021 թվականին բրիտանական կինոակադեմիայի մրցանակի որակավորում կանցնեն այն նկարները, որոնց թողարկումը կայացել է հոսքային հարթակներում՝ ըստ հարցման (VOD), ավելի վաղ պլանավորված կինոթատրոնային ցուցադրության փոխարեն:
«Մենք երկու ամսով հետաձգեցինք ժամկետները, որպեսզի բոլոր նկարներն հնարավորություն ունենան ավելի հաջող դուրս գալ եւ գնահատվել ըստ արժանվույն: Մենք գիտենք, որ կինոթատրոնների բացումից հետո էկրաններին առաջին հերթին գերիշխելու են խոշոր թողարկումները: Հետեւաբար, մենք իջեցնում ենք մրցանակի որակավորման համար անհրաժեշտ շեմը, որոշ դեպքերում ընդունում ենք VOD պլատֆորմների վրա հայտնված նկարները եւ տեղափոխում արարողության ամսաթիվը: Այսպիսով, մենք ցանկանում ենք օգնել փոքր անկախ ընկերություններին, փաստավավերագրական եւ արտասահմանյան ժապավեններին, եւ, իհարկե, բրիտանական նկարներին՝ նրանց թույլ տալով հաջող ժամանակ դուրս գալ», – հայտնել է BAFTA հանձնաժողովի ղեկավար Մարկ Սամուելսոնը: