2020 թվականի մարտի 27-ին մեկնարկում է Canneseries սերիալների միջազգային փառատոնը, որը Կաննում կանցկացվի երրորդ անգամ անընդմեջ: Canneseries-ի պաշտոնական մրցույթում կընդգրկվեն 10 նոր սերիալներ ամբողջ աշխարհից:
Փառատոնն ավանդաբար կանցկացվի MIPTV բովանդակության միջազգային շուկային զուգահեռ, որը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը: Դիտումների ցուցադրությունները կայցելեն ինչպես բովանդակության միջազգային ինդուստրիայի մասնագետներ, այնպես էլ լայն լսարան:
Մրցույթի նախագծերը բաժանվում են երկու կատեգորիայի: Ավանդական ձեւաչափի սերիալները պետք է բաղկացած լինեն առնվազն 20 րոպեից ավելի երկարությամբ հինգ սերիայից, գտնվեն արտադրության մեջ կամ պատրաստ լինեն 2019-2020 թվականներին: Հայտերն ընդունվում են միայն նոր նախագծերի համար, որոնք աշխարհում ոչ մի տեղ դուրս չեն եկել (թույլատրվում է պրեմիերա միայն հայրենի երկրում փառատոնից ոչ շուտ, քան կես տարի առաջ): Նույն պահանջները ներկայացվում են կարճ ֆորմատի նախագծերին, որոնց սերիաները չեն գերազանցում 20 րոպեն:
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած սերիալներ, բացի անիմացիոն եւ կարճ ձեւի դեպքում վավերագրական ֆիլմերից: Դիմել հնարավոր է առցանց մինչեւ 2020 թվականի հունվարի 10:
Հաղթողները կպարգեւատրվեն 2020 թվականի ապրիլի 1-ին Փառատոնների պալատում: Մրցույթի մասնակիցների կազմը, ժյուրին եւ երրորդ եթերաշրջանի մանրամասն ծրագիրը կհայտարարվեն 2020 թվականի փետրվարին: