Daft Punk երաժշտական դուետը «ԹՐՈՆ. Ժառանգություն»-ի թողարկումից 10 տարի անց պատրաստ է վերադառնալ կինոերաժշտությանը: Այս անգամ բախտը բերել է իտալացի լեգենդար ռեժիսոր Դարիո Արջենտոյին, ով պատրաստվում է նկարահանել Black Glasses ժապավենը:
Գլխավոր բեմադրիչի խոսքով՝ Daft Punk-ը նրա ստեղծագործության մեծ երկրպագուներ են, եւ հենց որ լսեցին իրենց ֆրանսիացի բարեկամներից նոր նախագծի մասին, անմիջապես կապի մեջ մտան համատեղ աշխատանքի առաջարկով:
Daft Punk-ն արդեն սկսել է գրել թրեքերը եւ այն բանից հետո, երբ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, անմիջապես կժամանեն Հռոմ՝ ռեժիսորի հետ զրուցելու համար:
Black Glasses-ը կդառնա Արջենտոյի վերադարձը քրեական թրիլերի ժանր. գլխավոր հերոսները՝ չինացի աղջիկն ու երեխան, փախչում են գիշերային Հռոմի արկածներից: Սյուժեի մանրամասները չեն բացահայտում, բայց սցենարն արդեն գրված է: Նկարահանումները նախատեսվում է սկսել սեպտեմբերին: