Disney ստուդիան լուրջ վերադասավորումներ է կատարել ռելիզների իր գրաֆիկում, հաղորդում է Variety-ն: Վերջին շաբաթներին հյուսիսամերիկյան վարձույթում հիասթափեցնող արդյունքների պատճառով Marvel «Սև այրին» տեղափոխվել է 2021 թվականի մայիսի 7:
Ստուդիան հետաձգել է մի շարք առանցքային նախագծեր, այդ թվում՝ Marvel կոմիքսների և Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը» ֆիլմերը:
Թարմացված գրաֆիկը ներկայացնում ենք ստորև.
- «Դատարկ մարդը» – կթողարկվի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի փոխարեն հոկտեմբերի 23-ին;
- «Մահ Նիլի վրա» – դեկտեմբերի 18-ին՝ 2020 թվականի հոկտեմբերի 23-ի փոխարեն;
- «King’s Man. Սկիզբ» – 2021 թվականի փետրվարի 12-ին նույն ամսվա 26-ի փոխարեն;
- «Սև այրին» – 2021 թվականի մայիսի 7-ին՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ի փոխարեն;
- «Վեստսայդյան պատմություն» – 2021 թվականի դեկտեմբերի 10՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի փոխարեն;
- «Հավերժները» – նոյեմբերի 5՝ 2021 թվականի փետրվարի 12-ի փոխարեն;
- «Շանգ‒Չի» – հուլիսի 7-ին 2021 թվականի մայիսի 7-ի փոխարեն;
- «Խորը ջրեր» – 2021 թվականի օգոստոսի 13-ին ՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի փոխարեն։
Հատկանշական է, որ Pixar-ի «Հոգին» անիմացիան դեռևս մնում է նոյեմբերի 20-ի թողարկման ցանկում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պրեմիերան կտեղափոխեն Disney+:
Հիմնական խնդիրն այն է, որ հոկտեմբերի սկզբին մեծ հավանականությամբ Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոնները չեն բացվի: Այդ քաղաքները ԱՄՆ-ի խոշորագույն կինոշուկաներն են, և դրանք նախկինի պես փակ են համաճարակի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Warner Bros. «Փաստարկից» հետո հաջորդ պոտենցիալ բլոկբաստերը՝ «Հրաշք կին 1984» կինոնկարը կինոթատրոններում կհայտնվի միայն 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: