Բոբ Այգերը հարցազրույցում պատմել է, որ «Արտեմիս Ֆաուլի» պրեմիերան Disney+ տեղափոխելուց հետո այնտեղ կարող են տեղակայվել նաեւ ստուդիայի որոշ այլ ֆիլմեր: Թե հատկապես որ նկարներն են միանգամից առցանց դուրս գալու նախատեսված կինոթատրոային վարձույթի փոխարեն, նա չի հայտնել, սակայն հավանականությունը, որ դա տեղի կունենա, միանշանակ կա: Այգերը նշել է, որ «Մուլան» և «Սև այրի» ֆիլմերը թողարկվելու են կինոթատրոններում:
Բացի այդ, ստուդիայի նախկին ղեկավարը հայտարարել է, որ ապագայում Disney-ը ծրագրում է կրճատել ֆիլմերի թողարկման եւ սթրիմինգային հարթակի վրա դրանց պրեմիերայի միջեւ ընկած ժամկետը:
Վերջերս հայտարարվել էին Disney-ի գլխավոր թողարկումների թողարկման նոր ամսաթվերը, որոնք տեղափոխվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դրանցից մեկը՝ «Արտեմիս Ֆաուլ» ֆանտաստիկ էքշնը, որոշվել է ցուցադրել համացանցում: