Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը Disney-ը հետաձգել է «King’s man. Սկիզբ» լրտեսական մարտաֆիլմի պրեմիերան: Ստուդիայի որոշումը, հավանաբար, կապված է ԱՄՆ-ում համաճարակաբանական իրավիճակի հետ, որի պատճառով Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի՝ երկրի խոշորագույն շուկաների կինոթատրոնները նախկինի պես փակ են:
Այս տարվա սեպտեմբերի 18-ի փոխարեն ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021-ի փետրվարի 26-ին:
«King’s man. Սկիզբ» կինոնկարը արդեն երրորդ անգամ է տեղափոխվում. ի սկզբանե մարտաֆիլմը նախատեսվում էր թողարկել 2019 թվականի նոյեմբերին: