Պեմ Աբդին նշանակվել է MGM-ում կինոարտադրության ղեկավարի պաշտոնում: Նա կվերահսկի MGM և Orion բոլոր ֆիլմերի մշակումը, արտադրությունը և հետարտադրությունը և ենթարկվելու է MGM Film Group-ի գլխավոր տնօրեն Մայքլ դե Լուկային, որը հունվարին ստանձնեց այդ պաշտոնը: Աբդիի նշանակումը կատարյալ տեղավորվում է ընկերության զարգացման նոր ռազմավարության մեջ, որի նպատակն է լեգենդար ստուդիան վերաձևակերպել ժամանակի նոր մարտահրավերների դիմակայելու համար:
Աբդին աշխատանքի է եկել MGM՝ Բրեդ Ուեսթոնի կողմից կառավարվող Makeready պրոդյուսերական ընկերությունից: Նրա վերջին նախագծերն են եղել «Queen & Slim» եւ «A Million Little Pieces»: Մինչ այդ Աբդին ղեկավարել է New Regency ընկերության արտադրական բաժինը, որտեղ նա ղեկավարում էր այնպիսի խոշոր նախագծերի ստեղծումը, ինչպիսիք են «Մարդասպանի կրեդոն» եւ «Փրկվածը»: Նա նաեւ ձեռք է բերել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն», Դեւիդ Ֆինչերի «Կորածը», Դարեն Արոնոֆսկու «Նոյ» եւ Ադամ Մակքեյի «Իջեցման խաղ» նախագծերը:
Աբդիի ծառայողական ցուցակում է նաեւ Paramount-ի ղեկավար պաշտոնը, որտեղ, ի թիվս այլ բաների, նա ղեկավարում էր Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին», Օլիվեր Սթոունի «Երկվորյակ աշտարակները» եւ Մարկ Ուոթերսի «Դաժան աղջիկները» ֆիլմերի նկարահանումները: