Մարտի 30-ին կգործարկվի MIPTV Online+ անվճար օնլայն ծառայությունը: Նրանով կկարողանան օգտվել MIPTV-ի, MIPDoc-ի եւ MIPFormats 2020-ի բոլոր գրանցված մասնակիցները:
Նոր ծառայությունը առաջարկում է հեռավար մուտք դեպի բացառիկ բովանդակություն, որն ի սկզբանե պատրաստվել է 57 MIPTV-ի համար, որը MIPDoc-ի եւ MIPFormats-ի հետ միասին պետք է անցներ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը Կաննում, իսկ հետո չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով:
MIPTV Online+ գնորդներին թույլ կտա դիտել MIPTV Drama Buyers Summit-ի եւ MIPDoc Screenings Library-ի համար հավաքված դիստրիբյուտորների ծրագրերը: Բացի այդ, առցանց ծառայությունը կհեռարձակվի In Development-ի, MIPDoc-ի եւ MIPFormats-ի համար ստեղծված նախագծերի շնորհանդեսները, ինչպես նաեւ MIPTV-ի բացառիկ նյութերը, որոնք նվիրված են շուկայի վերլուծությանը, Fresh TV-ին, նորություններ եւ մանկական բովանդակություն:
«Մեր հաճախորդները չեն կարող այցելել MIPTV Կաննում, այնպես որ MIPTV-ն կգա նրանց մոտ: Մարտի 30-ից սկսած 94 երկրների պատվիրակները կկարողանան միմյանց հետ շփվել առցանց եւ տեսնել MIP-ի պլանավորված ծրագրերը առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպումներին, սակայն MIPTV Online+ բովանդակությունը եւ ժամանցի ոլորտի միջազգային գործարար համայնքի հետ շփվելու հնարավորությունը բացարձակապես եզակի է», – ասել է Reed MIDEM հեռուստատեսության բաժնի փոխտնօրեն Լյուսի Սմիթը:
Բացի այդ, MIPTV-ի տվյալների բազան, որը գտնվում է MIPTV-ի պաշտոնական կայքում, հասանելի կլինի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա օգտվողներին միանալ եւ համագործակցել MIPTV համայնքի հետ: