Մարտի 3-ին Netflix ընկերությունը իր թվիթեր հաշիվում պատասխան է հղել Սթիվեն Սփիլբերգին:
«Մենք սիրում ենք կինոն: Ահա մի քանի բան, որ մենք ևս սիրում ենք՝
– Հնարավորություն տալ մարդկանց, ով հնարավորություն չունի այցելել կինոթատրոն:
– Դիտել ֆիլմեր ամենուր և միաժամանակ:
– Կինոարտադրողնրին իրենց արվեստով կիսվելու նոր ուղիներ գծել:
Այս բաները իրարամերժ չեն:»
Հիշեցնենք, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ասել էր, որ Netflix-ի ֆիլմերը չպետք է մասնակցեն Օսկարի մրցավազքին: Ռեժիսորին դուր չի գալիս ծառայության ֆիլմերի առաջխաղացման եղանակները: Նա պնդում է, որ փոփոխվի Ամերիկյան կինոակադեմիայի կանոնները, որոնք քննարկվելու են ապրիլին ակադեմիայի տնօրենների հանդիպման շրջանակներում: