Կաննի կինոփառատոնը մնացել է իր դիրքորոշմանը, չնայած փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոյի և Լոս Անջելեսում սթրիմինգային ծառայության ղեկավար Թեդ Սարանդոսի բարեկամական հանդիպմանը: Ինչպես նշում են աղբյուրները, կողմերը ճաշել են և ջերմ շփվել, բայց Netflix-ի ֆիլմերն այդպես էլ չեն ընդգրկվի հայտնի փառատոնի մրցույթում:
Կաննի և Netflix-ի պատերազմն սկսվել է 2017 թվականից հետո, երբ սթրիմինգային ծառայության երկու՝ «Օկչա» և «Մեյրովիցների ընտանիքի պատմությունները» ֆիլմերը մասնակցել են փառատոնի մրցույթին, ինչը դժգոհության ալիք է առաջացրել ֆրանսիական կինոթատրոնների կողմից: Նրանք պահանջում էին, որ Netflix-ը ենթարկվի ֆրանսիական օրենքներին, որպեսզի օնլայն ֆիլմ թողարկվի կինոթատրոնային թողարկումից երեք տարի անց, ի պատասխան Netflix-ը պարզապես հետ կանչեց իր բոլոր ֆիլմերը 2018 թվականի ծրագրից: Այդ ժամանակ Կաննները զրկվեցին այնպիսի փառատոնային հիթերից, ինչպիսիք են «Ռոմա» Ալֆոնսո Կուարոն և Քոեն եղբայրների «Բասթեր Սկրագսի բալլադը»: Այն բանից հետո, երբ Կուարոնը հավաքել է բազմաթիվ պարգեւներ, այդ թվում՝ «Օսկարը», շատերը որոշել են, որ Կաննի փառատոնը կհանձնվի, բայց մեղանիզմը չաշխատեց:
Այսպիսով, փառատոնի ծրագրում հաստատ չեն լինի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին»՝ Ալ Պաչինոյի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ, Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատունը»՝ Մերիլ Սթրիփի և Գարի Օլդմանի մասնակցությամբ , Դևիդ Միշոյի «Թագավորը»՝ Թիմոթի Շալամեի և Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ և Սեֆդի եղբայրների «Չհրանված թանկարժեք իրերը»: Հանուն արդարության: Netflix-ը հայտարարել է, որ իրենք փառատոնի համար լիովին պատրաստ կինոնկար չունեն, սակայն արդեն հիմա պարզ է, թե ինչով են ուրախանալու Վենեցիան և Տորոնտոն:
Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-24-ը: