Մարտի 6-ին Netflix ընկերությունը հայտարարել Է Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրական գլուխգործոցը էկրանավորելու պլանների մասին:
Netflix-ը սերիալ կթողարկի իսպաներեն լեզվով, նախագծի գործադիր պրոդյուսերները կդառնան գրող Ռոդրիգո Գարսիայի եւ Գոնսալո Գարսիա Բարչայի որդիները: Նկարահանումները տեղի կունենան հիմնականում Կոլումբիայում։
«Տասնամյակներ շարունակ մեր հայրը հրաժարվում էր էկրանավորման իրավունքները վաճառելուց, քանի որ կարծում էր, որ պատմությունն անհնար է տեղավորել մեկ լիամետրաժ ֆիլմի շրջանակներում կամ նկարահանել այլ լեզվով, քան իսպաներեն։ Բայց այսօր սերիալների ոսկե դարին, երբ դուրս են գալիս բարձր որակի նախագծեր, չի կարելի գտնել հարմարվելու ավելի լավ միջոց, քան այն, ինչ առաջարկում է Netflix-ը», – ասել է Գոնսալո Գարսիա Բարչան։
«Մենք աներևակայելի հպարտ ենք «Հարյուր տարվա մենություն» առաջին ադապտացիայով, որը նշանակալի պատմություն է Լատինական Ամերիկայից, որը մենք ուրախ ենք կիսել աշխարհի հետ», – ասել է Netflix-ի իսպանական բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսիսկո Ռամոսը:
«Հարյուր տարվա մենություն» վեպը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկնը։ Գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1967 թվականին։ Այդ ժամանակից ի վեր վեպը թարգմանվել է 46 լեզուներով և վաճառվել 50 մլն օրինակով ամբողջ աշխարհում: