2019 թվականին Netflix պատրաստվում է կոնտենտի մեջ $15 մլրդ ներդրում կատարել: Այդպիսի եզրակացության են եկել Variety հրատարակչության լրագրողները վերլուծելով 2018 թվականի վերջին եռամսյակում ներկայացված Netflix-ի հաշվետվությունը: Այնտեղ նշվում է, որ անցած տարվա ընթացքում ընկերությունը $12,04 մլրդ է ծախսել կոնտենտի վրա, դա 35% գերաանցում է 2017 թվականի ներդրումները: Netflix-ը շահագրգռված է կոնտենտի քանակի ագրեսիվ աճով, սակայն պարտքի բեռի պատճառով ծախսերի աճի դինամիկան նա նվազեցնելու է: Այսպիսով, վերլուծաբանները ենթադրություն են արել, որ 2019 թվականին Netflix-ը կբարձրացնի բովանդակության ծախսերը միայն 25%, այսինքն`մինչեւ $15 միլիարդ, իսկ 2020 թվականին այդ գումարը կավելանա մինչեւ $17.8 միլիարդ:
Շուկա են պատրաստվում մուտք գործել նոր սթրիմինգային համակարգեր՝ Disney, WarnerMedia և NBCUniversal, և Netflix-ը պատրաստվում է դրան: Ընկերության մարքեթինգային ծախսերը 2018 թվականին ավելացել են 65%-ով, մինչեւ $2.37 մլրդ, իսկ վերլուծաբանների կարծիքով 2019 թվականին նրանք կավելանան ևս 22%-ով` կազմելով $2.9 մլրդ:
Բայց Netflix-ը չի պատրաստվում դեմպինգին դիմել: Նա արդեն հաղորդել է, որ ստանդարտ և պրեմիում սակագները աճել են $2-ից մինչև $12.99 իսկ ամսեկան սակագինը $15.99-ով: Սկզբնական պլանի գինը կազմում է $8.99, այն մնացել է անփոփոխ: Հիշեցնենք, որ այժմ ծառայությունը աշխարհի շուրջ 150 միլիոն բաժանորդ ունի: