Մուլտֆիլմը կպատմի Լուկա անունով տղայի եւ նրա իտալական ափամերձ քաղաքում անցկացրած անմոռանալի ամռան մասին: «Լուկա»-ի սյուժեի այլ մանրամասներ չեն հրապարակվում:
«Լուկան» կդառնա Էնրիկո Կասարոսայի դեբյուտային լիամետրաժ մուլտֆիլմը, մինչ այդ նա նկարահանել է միայն «Լուսին» կարճամետրաժ ֆիլմը, որի համար 2012 թվականին ստացել է «Օսկար» մրցանակի նոմինացիա:
Pixar-ը մտադիր է «Լուկային» թողարկել 2021 թվականի հունիսի 18-ին: Հիշեցնենք, որ 2020 թվականին ստուդիան ծրագրում է ցուցադրել «Հոգի» մուլտֆիլմը, որը նկարահանել է «Գլուխկոտրուկի» ռեժիսորը: