Եվս մեկ խոշոր հոլիվուդյան ստուդիական թողարկում լքել է իր գարնանային ամսաթիվը: Ջարեդ Լետոյի մասնկացությամբ «Մոտբիուս» ֆանտաստիկ էքշնը չի թողարկվի մարտի 18-ին: Sony-ն և Marvel-ը նախագիծը տեղափոխել են 2021 թվականի հոկտեմբերի 8-ին: Տեղափոխության պատճառը կորոնավիրուսային վարակի համաճարակի հետ կապված անհասկանալի իրավիճակն է, որի պատճառով ամերիկյան և եվրոպական կինովարձույթները փաստացի չեն գործում:
Տեղափոխումը վերաբերում է ռելիզների ամերիկյան գրաֆիկին, սակայն կասկած չկա, որ կինոթատրոններում նկարի համաշխարհային մեկնարկը ևս կհետաձգվի մինչև աշուն: Sony-ի ռուսական ստորաբաժանումը դեռևս չի հաստատել ոչ մարտից ֆիլմի հեռանալը ԱՊՀ-ում, ոչ էլ այն աշնանային ամսաթվերին անցնելը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա մոտ ժամանակներս:
Ավելի վաղ մարտի 18-ը ԱՄՆ-ում լքել էր ևս մեկ խոշոր ստուդիական նախագիծ՝ «Փոքրիկ բոսսը 2» անիմացիոն նախագիծը: Universal-ը նրա թողարկումը տեղափոխել է սեպտեմբերի 17-ին: Ռուսական Universal-ը նույնպես դեռ չի հաստատել ոչ տեղափոխումը, ոչ էլ նոր ամսաթիվը: