Sony-ն եւ Disney-ը պայմանավորվել են Սարդ-մարդու մասին եւս մեկ համատեղ ֆիլմ նկարահանել Թոմ Հոլանդի մասնակցությամբ: Հերոսը դեռ կմնա Marvel կինոտիեզերքում, սակայն նոր պայմանագիրը սահմանափակված է միայն մեկ մենաֆիլմով, որը վարձույթ դուրս կգա 2021 թվականի հուլիսի 16-ին: Բացի այդ, սուպերհերոսը կհայտնվի Marvel-ի առաջիկա ֆիլմերից մեկում:
Marvel Studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին հաստատել է, որ կաշխատի ֆիլմի երրորդ մասի վրա:
Ես երջանիկ եմ, որ Սարդ-մարդու և ՄԿՏ-ի համատեղ ճանապարհորդությունը շարունակվում է: Սարդ-մարդը հերոս է, որի պատմությունները ազդում բոլոր սերունդների վրա ամբողջ աշխարհում:
Քևին Ֆայգի
Նա նաեւ դարձել է միակ հերոսը, որը կարող է անցնել կինոտիեզերքները, քանի որ Sony-ն շարունակում է զարգացնել իր Սարդային աշխարհները: Ով գիտի, թե ինչ անակնկալներ է այն մատուցելո:..
Վերջում Ֆայգին ասել է, որ «Տնից հեռու»-ի ավարտը ցնցող էր Փիթեր Փարքերի համար, եւ նա աներեւակայելի ուրախ է, որ պետք է օգնի կերպարի պատմության հետագա զարգացմանը: Sony-ի եւ Disney-ի հրապարակային պայքարը սուպերհերոսի համար սկսվել է մոտավորապես այն ժամանակ, երբ «Տնից հեռու»-ն դարձել է ճապոնական կորպորացիայի ամենահաջողված ֆիլմը՝ վարձույթում վաստակելով ավելի քան 1,1 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ այն դարձել է Սարդ-մարդու մասին ամենահաջողված ֆիլմը:
Ըստ ամենայնի, պայմանավորվածության հասնելու համար Sony-ի արտոնություններից մեկը կդառնա Disney-ի PlayStation Vue-ի կոնտենտը՝ ԱՄՆ-ի համար նախատեսված յուրօրինակ մալուխային ծառայություն, որը ներառում է ֆիլմերի, սերիալների եւ նորությունների հաղորդումների հսկայական կատալոգ ամսական վճարի դիմաց: