Դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ NBCUniversal մեդիահոլդինգը վարձույթային պատուհանի երկարատևությունն է սահմանել իր նախագծերի համար: 2022 թվականից սկսած Universal ստուդիայի ֆիլմերը բացառիկ կերպով կցուցադրվեն Peacock սթրիմինգային ծառայությունում՝ մեծ էկրանին նրանց թողարկումից 45 օր անց, հաղորդում է Deadline-ը:
ԱՄՆ խոշորագույն կինոթատրոնային ցանցերի հետ ընկերության հին պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ. նշված ժամկետում նկարները կարող են նաեւ տեղադրվել PVOD-ում (Premium Video On Demand) ՝ պահպանելով մի շարք պայմաններ, որոնք կախված են առաջին ուիքենդի հավաքագրումից:
Եթե Universal-ի կամ Focus Features-ի թողարկումը Հյուսիսային Ամերիկայում ավելի քան 50 մլն դոլար է հավաքում, ապա կինոթատրոնային պատուհանը կտեւի առնվազն 31 օր (հինգ շաբաթ): Այլ դեպքերում ստուդիան կարող է ֆիլմ թողարկել համացանցում 17 օր անց: