Աշխարհի խոշորագույն AMC Theatres եւ Universal կինոընկերության միջեւ կոնֆլիկտը, որն առաջացել է ստուդիայի կողմից իր թողարկումների մի մասը պրեմիումային տեսավարձույթի (PVOD) ձեւաչափով թողարկելու որոշման պատճառով՝ կինովարձույթի հետ զուգահեռ, լուծվել է արդյունաբերության համար անսպասելի ձեւով:
Կողմերը պայմանավորվել են, որ ֆիլմերը կարող են AMC ցանցի կինոթատրոններում պրեմիերայից 17 օր անց տարածվեն տեսավարձույթի պրեմիումային ձեւաչափով: Ճիշտ է, վերապահումներով և պայմաններով, գլխավորն այն է, որ ժապավենները պետք է հասանելի լինեն PVOD-ի համար ամենաբարձր արժեքով՝ ոչ պակաս, քան $20: Ընդ որում, AMC-ն այս կերպ կփոխհատուցվի ֆիլմի վաճառքից ստացված միջոցների մի մասը: Թե ինչպիսին կլինի այդ տոկոսը, չի հստակեցվում:
Համաձայնագրի կնքման լուրը շատերին ցնցել է ամերիկյան և միջազգային շուկաներում: Սա իսկական հեղափոխություն է նախկին իրավիճակի համեմատ, երբ տնային տեսանյութի թողարկվում էին, որպես կանոն, ֆիլմի պրեմիերայից երեք ամիս անց: AMC-ն հանդես էր գալիս որպես ավանդական կինոթատրոնային պատուհանի պաշտպան, որը տնային կրիչների եւ վիրտուալ հարթակների վրա ֆիլմի թողարկումից առաջ ենթադրում է վարձույթում դուրս գալու օրվանից 75-90 օրվա սպասման շրջան: Այժմ, ստուդիաները (խոսքը միայն Universal-ի մասին է, առայժմ) թույլատրվում է ընդլայնել դիստրիբյուցիայի հնարավորությունները 17 օրից հետո: Ստուդիան ասում է, որ դա կարող է օգնել թողարկումների փոխհատուցելիությանը, որոնք լավ չեն աշխատում ավանդական վարձույթում, ինչպես նաև ապագայում թույլ կտա արտադրության մեջ ավելի շատ ռիսկային եւ օրիգինալ նախագծեր գործարկել:
Universal-ի և AMC-ի համաձայնագիրը վերաբերում է ամերիկյան շուկային, սակայն կողմերն արդեն հայտնել են, որ բանակցություններ են սկսում միջազգային վարձույթում բաշխման հնարավորությունների տարբերակման շուրջ: AMC-ն լայնորեն ներկայացված է Եվրոպայում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Ամերիկյան մյուս կինոցանցերը գործարքի մեջ ներառված չեն, սակայն, ըստ երեւույթին, նրանք ստիպված կլինեն ներգրավվել այդ գործընթացում:
Universal-ի հետ գոյություն ունեցող հակամարտությունը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին. ստուդիան առժևում հզոր թողարկումներ ունի, որոնք պետք է ինչ-որ տեղ ցուցադրվեն, իսկ համաճարակի պատճառով խիստ տուժած կինոցանցերին անհրաժեշտ է ուժեղ կոնտենտ, որը կարող է գրավել հանդիսատեսին: Եթե ստուդիաների հետ կինոթատրոնների պայմանագրերում նշվեն PVOD-ով ֆիլմերի թողարկումից հատկացումները, դա դժվար թե նրանց մոտ բացարձակ մերժում առաջացնի: Այլ բան է, որ խոսքը միայն խոշոր ցանցերի մասին է: Իսկ թե ինչպես են ընթանալու անկախ կինոթատրոնների գործերը այս պայմաններում ոչ ոք չի ասում: