ViacomCBS-ը փակել է Miramax ընկերության բաժնետոմսերի 49%-ի գնման գործարքը: Բաժնետոմսերի այս փաթեթը հոլդինգի համար կարժենա 375 մլն դոլար, որից կենդանի փողերով միանգամից վճարվել է 150 մլն դոլար, իսկ մնացած 225 մլն դոլարը առաջիկա հինգ տարվա ընթացքում կգան 45 մլն դոլարի ամենամյա ներդրումների տեսքով: Նրանք կաջակցեն ընկերության նոր ֆիլմերի, հեռուստաշոուների եւ սերիալների ֆինանսավորմանը:
Բացի այդ, Viacom-ին պատկանող Paramount Pictures-ը բացառիկ երկարաժամկետ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքվել Miramax կինոգրադարանի վերաբերյալ, ինչպես նաեւ բացառիկ երկարաժամկետ first-look deal, որը թույլ կտա մեյջոր ստուդիային մշակել, արտադրել, ֆինանսավորել եւ տարածել Miramax-ի նոր կինո եւ հեռուստատեսային նախագծեր, այդ թվում՝ նրա սյուժեների եւ հերոսների հիման վրա ստեղծված նախագծեր: Հիշեցնենք, որ Miramax-ի գրադարանը ներառում է ավելի քան 700 նկար, այդ թվում՝ «Քրեական ընթերցվածք», «Անգլիական պացիենտ», «Սպանել Բիլին» դիլոգիան, «Չիկագո» եւ նմանատիպ այլ նախագծեր:
Miramax-ի բաժնետոմսերի 51 տոկոսը մնում է Քաթարի BeIN Media Group հոլդինգի մոտ: