Նոյեմբերի 24-ի ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանում YouTube հարթակում գործունեություն իրականացնող անձանց ալիքների դրամայնացման միացման հարցին: Հարցը ուղղել էր Գուրգեն Վանյանը:
Այսօր տվյալ հարցը հատկապես սուր է, հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ գործող պատժամիջոցները: Այսպիսով հայաստանյան ստեղծագործ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները իրենց Հայաստանում արտադրված հայալեզու տեսալսողական արտադրանքի սպառումից գումարի գոյացման խնդրի առջև են կանգնած: Թևթև և ստեղծագործ արդյունաբերույթան ոլորտի տնտեսական պայմանների համար պատասխանատում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Թեթև արդյունաբերության վարչությունը:
Ինչպես նշում է Վանյանը՝ «Հայաստանի դիտումների քանակը մոտավորապես 40% և ավելին է: Եթե կոնտենտը նայում են 40% Ռուսաստանից, 40% Հայաստանից, մնացածը Եվրոպայից, Ամերիկայից և այլ երկրներից, ապա այդ 40% չի աշխատում: Նույն Ռուսաստանի դիումները, որոնք որ մեր հայերենակիցներն էին մեզ ապահովվում, նույնպես գումարներ չեն բերում, որովհետև 2022 թվականից Ռուսաստանը անջատվել է դրամայնացումից, հետևաբար այնտեղի մարդիկ գումար չեն բերում իրենց դիտումներով»:
Վարչապետը պատասխանելով հարցին անմիջապես նշեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խոստացել է, որ համակարգը կգործարկվի 2024 թվականի առաջին կիսամյակից:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերի 18-ին ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ աշխատանքներ են տարվում YouTube դրամայնացման ծրագրում Հայաստանի ընդգրկման շուրջ:
Այժմ YouTube կայքը ամբողջովին հասանելի է հայերեն լեզվով, սակայն իբրև տարածաշրջան Հայաստանը բացակայում է: Հայկական էջերը հիմնականում գումար են գեներացնում ընտրելով ԱՄՆ տարածաշրջանը, սակայն սա հարցի հիմնարար լուծում չէ: Օրինակ հարևան Վրաստանում և Ադրբեջանում դրամայնացման համակարգը գործում է, իսկ պետությունները առկա են իբրև տարածաշրջան: Բացի այդ երկրի առկայությունը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել վիճակագրությունը և հասկանալ երկրի թրենդային տեսանյութերը: