Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) գործ է հարուցել «ԿինոՊոիսկ» պորտալի եւ դրա մայր ընկերություն «Յանդեքս» ինտերնետ-ընկերության դեմ: Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»: Կարգավորչի պահանջներն առաջացրել է «Գահերի խաղը» սերիալի գովազդը, որը տարածվել է «Յանդեքս» կայքում: Այն անդրադարնում էր «ԿինոՊոիսկ» – ի բաժանորդագրությանը:
Հակամենաշնորհային ծառայության պահանջների համար առիթ է դարձել «ԿինոՊոիսկ» – ի գովազդը, որը տարածվել է որոնման համակարգի միջոցով եւ վերաբերում էր պրեմիում բաժանորդագրության անվճար ժամանակահատվածին:
Գովազդային հաղորդագրության մեջ ասվում էր, որ պրեմիում բաժանորդագրության շնորհիվ ծառայության բաժանորդը կկարողանա անվճար դիտել սերիալները, այդ թվում՝ աղմկահարույց «Գահերի խաղը» 30 օր, ճշտել են գերատեսչությունում: Սակայն «ԿինոՊոիսկ» կայքն անցնելիս տեղեկատվությունը խեղաթյուրվում է՝ «դիտողին ընդամենը յոթ օր հաճույք խոստանալով», ասված է հաղորդագրության մեջ:
Ոչ հավաստի գովազդի տարածման համար նախատեսված է տուգանք մինչեւ 500 000 ռուբլի (մոտ 3,5 մլն դրամ): Գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 21-ին:
«Յանդեքսից» եւ «ԿինոՊոիսկից» առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել: