Հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան / The Academy of Motion Picture Arts and Sciences իր շարք է հրավիրել 819 կինեմատոգրաֆիստների: Նրանց թվում են ամերիկահայ VFX (հատուկ էֆեկտների) մասնագետ Բերջ Բաննանյանը («Ջոն Ուիք 3», «Գեոփոթորիկ») և հրապարակախոս Կլաուդիա Կալինջյանը:
Ինչպես պնդում են ակադեմիայում, հրավիրվածների թվում է 45% կին; ոչ բավարար ներկայացված էթնիկ եւ ռասայական համայնքների ներկայացուցիչների 36%-ը; 49% օտարերկրացի 68 երկրներից: 75 մարդ Օսկարի անվանակարգորդներ են, որոնց թվում են 15 հաղթողներ եւ 5 մրցանակակիրներ գիտական եւ տեխնիկական նվաճումների համար / Scientific and Technical Awards:
Ապագա ակադեմիկոսների թվում են նաեւ դերասանուհիներ Ակվաֆինան, Անա դե Արմասը, Եվա Լոնգորիան, ռեժիսորներ Մատի Դիոպը եւ Լաջ Լին, որոնց դեբյուտային խաղարկային «Թշվառները» ֆիլմը ժյուրիի մրցանակ է ստացել Կաննում: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Ակադեմիայի կայքում:
Բերջ Բաննանյանը հանդիսանում է Soho VFX ընկերության համահիմադիր: Աշխատել է «Ընդմիշտ վատ տղաները», «Այն 2», «Լոգան», «Գահերի խաղը» սերիալի չորս սերիայի և այլ նախագծերի վրա:
Կլաուդիա Կալինջյանը աշխատել է Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» և «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը», «Մեկ օր», «Հիմա դու տեսնում ես ինձ 2» և շատ այլ ֆիլմերի հետ: