ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախազգուշացնում Է Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիային միջոցներ չձեռնարկել Netflix-ի և այլ սթրիմինգային հարթակների դեմ: Մեղավորը կինոակադեմիայի տնօրենների խորհրդի անդամ Սթիվեն Սփիլբերգն է, ով ավելի վաղ խոստացել էր առաջ տանել Օսկարի կանոնակարգում փոփոխություն կատարելու հարցը: Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ նման որոշումը հակասում է մրցակցային իրավունքի:
Այս մասին հայտնի է դարձել նախարարության հակամենաշնորհային բաժնի ղեկավար Մաքան Դելրայիմի նամակից, որի տեքստը հայտնվել է Variety-ի տրամադրության տակ: Մասնավորապես, այնտեղ ասվում է, որ նոր կանոնները կարող են գրվել «այնպես, որ մրցակցությունն ընկճվի»: Իր ուղերձում Դելրաիմը նաև ակնարկում է, որ կանոնակարգի փոփոխությունը «հակամենաշնորհային իրավունքի հետ կապված հարցեր կառաջացնի»: Պաշտոնյան վկայակոչում է Շերմանի ակտը՝ հակատրեստյան օրենքը, որն ընդունվել է 1890 թվականին և գործում է մինչ օրս: Նամակը թվագրված է մարտի 21-ին:
Սթիվեն Սփիլբերգը մարտի սկզբին հանդես է եկել Netflix-ի քննադատությամբ: Ռեժիսորը կարծում է, որ եթե օնլայն-հարթակների ֆիլմերը դուրս են գալիս կինոթատրոնային վարձույթով անցնելուց, ապա պետք է առաջադրվեն նաեւ “Էմմի”հեռուստատեսային մրցանակին: Ամսվա վերջին Սփիլբերգը հաստատել է իր մասնակցությունը Apple TV Նոր ծառայությանը, որը դիտարկում է որպես հեռուստատեսային հարթակ:
Սթիվեն Սփիլբերգը մարտի սկզբին հանդես է եկել Netflix-ի քննադատությամբ: Ռեժիսորը կարծում է, որ եթե օնլայն-հարթակների ֆիլմերը դուրս են գալիս առանց կինոթատրոնային վարձույթի, ապա պետք է առաջադրվեն «Էմմի» հեռուստատեսային մրցանակին: Ամսվա վերջին Սփիլբերգը հաստատել է իր մասնակցությունը Apple TV նոր ծառայությանը, որը դիտարկում է որպես հեռուստատեսային հարթակ:
Ակադեմիան արդեն պատասխանել է Արդարադատության նախարարությանը և ապրիլի 23-ին տնօրենների խորհրդի ամենամյա ժողովին կքննարկի կանոնակարգի հարցերը:
Այս տարի Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը, որը թողարկվել է Netflix հարթակում, ստացել է «Օսկարի» 10 անվանակարգ և երեք արձանիկ՝ լավագույն ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի և որպես օտարալեզու ֆիլմ: