Մրցանակաբաշխության սեզոնը եռում է, եւ բազմազան ասոցիացիաները շարունակում են իրենց ֆավորիտներին անվանել. երեկ անվանակարգորդներին հայտարարել են ԱՄՆ-ի ռեժիսորական եւ պրոդյուսերական գիլդիաները:
Թերևս գլխավոր անակնկալը «Ջոկերի» բեմադրիչ Թոդ Ֆիլիպսի՝ լավագույն բեմադրիչների շարքում բացակայությունն էր, ում տեղը «գրավել է» Տայկա Վայտիտին «Ջոջո Ճագարով», իսկ դա արդեն լուրջ է: DGA Awards ռեժիսորների գիլդիայի մրցանակը դեպքերի 90%-ում գուշակում է «Օսկարի» հաղթողներին՝ իր գոյության 71 տարվա ընթացքում միայն յոթ անգամ է նրա կարծիքը բաժանվել կինոակադեմիկոսների կարծիքից, եւ նրա ցուցակում չլինելը գրեթե զրկում է նկարից հաջողության հասնելու հնարավորությունից:
Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսուրա՝
- Պոն Ջուն Հո — «Մակաբույծները»
- Սեմ Մենդես — «1917»
- Տայկա Վայտիտի — «Ջոջո Ճագարը»
- Մարտին Սկորսեզե — «Իռլանդացին»
- Քվենտին Տարանտինո — «Մի անգամ Հոլիվուդում»
Լավագույն ռեժիսորական դեբյուտ՝
- Մատի Դիոպ — «Ատլանտիկա»
- Ալմա Հարել — «Լավիկը»
- Մելինա Մատսուկաս — «Քվինը և Սլիմը»
- Թայլեր Նիլսոն, Մայք Շվարց — «Գետնանուշ բազեն»
- Ջո Թալբոթ — «Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը»
PGA Awards-ի պրոդյուսերների գիլդիայի «կանխատեսումների» ճշգրտությունը մի փոքր պակաս տպավորիչ է՝ 30 տարվա ընթացքում 21 անգամ հաղթող ֆիլմը հետագայում խլել է նաեւ «Օսկար»-ը: Սակայն, սա լուրջ ցուցանիշ է ֆիլմի հետագա հաջողության համար:
Խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝
- «Ford ընդդեմ Ferrari»
- «Դանակները դուրս»
- «Մակաբույծները»
- «Ջոկեր»
- «1917»
- «Ջոջո Ճագարը»
- «Իռլանդացին»
- «Մի անգամ Հոլիվուդում»
- «Ամուսնական պատմություն»
- «Փոքրիկ կանայք»
Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝
- «Էվերեստ»
- «Սառցե սիրտը 2»
- «Ինչպես ընտելացնել վիշապին 3»
- «Խաղալիքների պատմություն 4»
- «Կորած օղակ»