Ապրիլի 16–ը պաշտոնապես հռչակված չէ որպես Հայկական կինոյի օր, սակայն կինոյի գործիչներն այն տոնում են: Հանրային հեռուստաընկերությունում կինոյի տրամադրություն էր, կայացավ «Անահիտ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը:
Ներկայացնում ենք նախօրեին տեղի ունեցած Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողներին։
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Քամու հետ», ռեժիսոր Արթուր Սահակյան
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Իմ նոր տարին», ռեժիսոր Արուսյակ Սիմոնյան
Լավագույն ձայնային ռեժիսոր՝ Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, «Էրկեն կիշեր»
Լավագույն նկարիչ՝ Տիգրան Առաքելյան, Սեդրակ Վելիկոդնի, «Էրկեն կիշեր»
Լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան, «էրկեն կիշեր»
Լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, «էրկեն կիշեր»
Լավագույն կոմպոզիտոր՝ Սերժ Թանկյան, «Սպիտակ»
Լավագույն կին դերակատար՝ Նարինե Գրիգորյան, «Եվա»
Լավագույն տղամարդ դերակատար՝ Լեռնիկ Հարությունյան, «Սպիտակ»
Լավագույն ռեժիսոր՝ էդգար Բաղդասարյան, «Էրկեն կիշեր»
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ «էրկեն կիշեր»