Sony Pictures ընկերությունը որոշել է «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» մուլտֆիլմի շարունակության պրեմիերայի օրը՝ Ապրիլի 8, 2022: Համապատասխան գրառումը Twitter-ում տեղադրել է ֆիլմի պրոդյուսեր Քրիստոֆեր Միլլերը:
Հիշեցնենք, որ 90 միլիոնանոց բյուջեի դեպքում ոչ ստանդարտ անիմացիայով հիշվող մուլտֆիլմը 190,2 մլն դոլար է վաստակել ամերիկյան կինովարձույթում եւ 185,3 մլն դոլար՝ աշխարհի մյուս երկրներում:
«Տիեզերքի միջով»-ը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերին և պատմում է դպրոցական Մայլզի մասին, որին կծել է ռադիոակտիվ սարդը եւ որը իմանում է այլ տիեզերք տանող պորտալի մասին, որտեղ կան Սարդեր-հերոսներ: Մուլտֆիլմը ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակները, ինչպես նաեւ համաշխարհային վարձույթում հավաքել է 375 մլն դոլար: