Գեթսբին ուսանող է ծագումով Նյու Յորքի հարուստ ընտանիքից, Էշլին՝ Արիզոնայի փոքրիկ քաղաքից։ Մանհեթենում մեծացած երիտասարդը երազում է աղջկան ցույց տալ իր սիրելի քաղաքը։ Ճակատագիրը նրան վերջապես տալիս է այդ հնարավորությունը, երբ աղջկան ուղարկում են Նյու Յորք հայտնի ռեժիսոր Ռոլանդ Փոլարդից հարցազրույց վերցնելու: Այդ անձրևոտ օրը կփոխի նրանց կյանքն ընդմիշտ…
Վուդի Ալենը վաղուց է ձեռք բերել կուլտային անձի կարգավիճակ կինեմատոգրաֆում, իսկ նրա անունը դարձել է ածական բազմաթիվ նկարների վերաբերյալ, որոնցում նա մասնակցություն է ունեցել: Հաճախ նրա ժապավենները նման են միմյանց, եւ անգամ երբ դրանցում երևում է ժանրերի որոշակի ցանկի հղումները, այնուամենայնիվ, Ալենի ձեռագիրը կարելի է նկատել առաջին տեսարաններից: Բնականաբար, «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը բացառություն չէր, նամանավանդ երբ ֆիլմի անվանման մեջ հիշատակվում է Ալլենի ամենասիրելի քաղաքը, որտեղ նա բնակվել է իր ամբողջ կյանքում:
Առաջին րոպեներից շատ հստակ է գուշակում ռեժիսորի ոճը. գլխավոր հերոսի ետկադրային ձայնը բացում է կինոնկարը՝ հիշեցնելով Ալենի տասնյակ այլ գործեր: Մի քանի րոպե անց Շալամեն, որը «Անձրեւոտ օրվա» մեջ մարմնավորում է Վուդի Ալենի երիտասարդ տարբերակը, սկսում է զգացմունքային գովերգել հարազատ (ինչպես հերոսի, այնպես էլ ռեժիսորի համար) Մանհեթենին, սեր է խոստովանում Չարլի Պարկերին եւ լայնածավալ ծրագրեր է կառուցում՝ հնարավորինս շատ արվեստի ցուցահանդեսներ այցելելու համար:
Ինչպես Ֆիցջերալդի վեպից նրա անվանակիցը, Գեթսբին այլ դարաշրջանի ներկայացուցիչ է: Նա նախընտրում է դասական հոլիվուդյան ֆիլմեր, եւ ժամանակակիցին վերաբերում է որոշակի անտարբերությամբ:
«Գեթսբին ինքնաբավ անձնավորություն է՝ հետաքրքրությունների շատ անսովոր շրջանակով, – ասում է Ալենը: – Նա սիրում է հին երաժշտություն, հնաոճ իրեր եւ անձրեւոտ օրեր: Նա ունի իր զգացմունքները, եւ ոչ ոք չի կարող խլել դրանք»:
Սկզբում թվում է, թե նայում ես «Մանհեթենի» գունավոր ռիմեյքը: Սակայն ռեժիսորի աշխատանքների ցուցահանդեսով ճանապարհորդությունը միայն սկսվում է, եւ խորանալով ավելի շատ անուններ են մտքով անցնում: Քանի որ Վուդի Ալենի ոճը կառուցված է նույնատիպության վրա իր ֆիլմերից յուրաքանչյուրում նա փորձում է ինչ-որ յուրօրինակ բան անել, որպեսզի ֆիլմը ձանձրալի եւ «քշված» չթվա:
«Մանհեթենը» հնարավորի է միակ ֆիլմն է որ լինելու է հանդիսատեսի աչքերի առջև, բայց այս ֆիլմում գերակշիռ դեր է խաղում հումորը: Ալենի հումորը բոլորին չէ որ հարազատ է, սակայն այս ֆիլմում այն մաքսիմալ լայնածավալ է:
«Անձրևոտ օր Նյու Յորքում» զարմանալիորեն արեւոտ ու մաքուր էր, որտեղ դրականը եւ մաքրությունը գերիշխում են կծու հեգնանքի վրա, իսկ գլխավոր հերոսներն իրենց տարիքի պատճառով դեռ չեն հասցրել գրանցվել հոգեվերլուծության ամենշաբաթյա այցերին: Իհարկե, դուք կարող եք գտնել բազմաթիվ թաքնված իմաստներ, ինչպիսիք են #MeToo-ի շարժման կամ հերասմենթի ակնարկները (ռեժիսորին դաժանորեն մեղադրելով անպատշաճ գործողությունների մեջ):
Հեգնական է, որ Նյու Յորքի բնակիչներն այդպես էլ չեն տեսնի մեծ էկրանների այս կինոնկարը: Իսկ ահա հայ հանդիսատեսի բախտն այս առումով ավելի շատ է բերել և առժե դիտել: Ի վերջո, «Անձրեւոտ օրը» տալիս է իսկական աշնանային համերաշխության և երջանկության տրամադրություն:
Ֆիլմում բացի Թիմոթի Շալամեից և Էլ Ֆանինգից նկարահանվել են նաև Սելենա Գոմեսը, Ջուդ Լոուն, Դիեգո Լունան, Լիվ Շրայբերը: Կինոթատրոններում հոկտեմբերի 10-ից: