Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Lionsgate ստուդիան հավանություն է տվել «Ջոն Ուիքի» եւս մեկ մասի արտադրությանը: Անմիջապես հայտարարվել է նաեւ սիքվելի ամսաթիվը: Այն վարձույթ դուրս կգա 2021 թվականի մայիսի 21-ին:
Նման որոշումը զարմանք չի հարուցում, քանի որ «Ջոն Ուիք 3» ժապավենը հաջողվել է մեկնարկային ուիքենդում հավաքելով 57 մլն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է երկրորդ մասի արդյունքը: Ինքը՝ Կիանու Ռիվզը, ոչ այնքան վաղուց էր խոստովանել, որ պատրաստ է խաղալ իր կերպարին այնքան ժամանակ, քանի դեռ դա դուր է գալիս մարդկանց:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: