Բրյուսելի Սինեմատեկում կցուցադրվի Համո Բեկնազարյանի համր շրջանի 6 և հնչյունային 1 ֆիլմ, այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«2023 թվականին Հայ կինոն դարձավ 100 տարեկան։ Այն ամբողջապես նվիրվեց Հայ կինոյի նորովի ուսումնասիրությանն ու հանրայնացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ ու կարևոր միջոցառումներ՝ ցուցադրություններից մինչև գիտաժողովներ, քննարկումներից մինչև հայկական ֆիլմերի վերականգնման լուրջ նախաձեռնություններ։ Դրանց մի մասը տեղ են գտել 2024 թվականի տեղական և միջազգային ծրագրերում», – ասվում է Կինոկենտրոնի հայտարարության մեջ:
Սինեմատեկում ցուցադրվելու են հայկական համր «Նամուս», «Խաս-Փուշ», «Երկիր Նաիրի», հայ-ադրբեջանական համր «Տունը հրաբխի վրա», վրացական համր «Անարգանքի սյան մոտ» ֆիլմերը և հնչյունային «Դուստր» կարճամետրաժ կինոնկարը:
«Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների», – նշվում է Կինոկենտրոնի հրապարակման մեջ:
Ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 25-ին «Անարգանքի սյան մոտ» կինոնկարով: