Մարտի 1-ից 5-ը Բեռլինի 71-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա հերթական Եվրոպական կինոշուկան / European Film Market (EFM): Համաճարակի պատճառով միջոցառումը տեղի կունենա առցանց ձևաչափով:
«Քանի որ EFM-ը համաշխարհային կինոարտադրության կարևոր բաղադրիչ է և ընդգրկված է մեկ էկոհամակարգի մեջ, որում Marché du Film-ն է և Ամերիկյան կինոշուկան (AFM), մենք չկարողացանք տեղափոխել այն ավելի ուշ», – ասում է կինոշուկայի տնօրեն Դենիս Ռուխը:
EFM-ն կկենտրոնանա նոր ֆիլմերի շնորհանդեսների վրա: Շուկայի մասնակից նախագծերը հասանելի կլինեն առցանց՝ Բեռլինի կինոփառատոնի ծրագրում ընդգրկված ժապավեններին զուգահեռ: Յուրաքանչյուր ժամային գոտու համար կմշակեն ցուցադրությունների ժամանակացույց, յուրաքանչյուր նկարի դիտումը հնարավոր կլինի սկսել տվյալ ժամանակացույցով սահմանված սեանսի սկսվելուց հետո 120 րոպեի ընթացքում:
Շուկայի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ քննարկումներ և կոնֆերանսնե՝ Berlinale Series Market, DocSalon, EFM Producers Hub, Berlinale Africa Hub, EFM Landmark, EFM Horizon և Initiative Diversity & Inclusion:
Մինչև հունվարի 31-ը EFM-ի գրանցման արժեքը կկազմի 89 եվրո, այնուհետեւ այն կաճի մինչև 134 եվրո: EFM Industry Sessions-ի առանձին միջոցառումներ կանցկացվեն մասնավոր ռեժիմով. դրանց հասանելիության համար կպահանջվի լրացուցիչ գրանցում կամ հրավեր: Առանձին առցանց ֆիլմերի ցուցադրությունների լսարանը կարող է սահմանափակվել ըստ իրավատիրոջ ցանկության: