Բեռլինի 75-րդ կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրել են ստուգատեսի հիմնական մրցույթի ժյուրիին:
«Ոսկե արջի» և «Արծաթե արջի» հաղթողներին այս անգամ կընտրեն ռեժիսորներ Մարիա Շրադերը, Ռոդրիգո Մորենոն և Նաբիլ Այուշը, դերասանուհի Ֆան Բինբինը, զգեստների դիզայներ Բինա Դայգելերը, ինչպես նաև կինոքննադատ Էմի Նիքոլսոնը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ժյուրին կգլխավորի ռեժիսոր Թոդ Հեյնսը:
2024 թվականի հուլիսին կինոփառատոնը ներկայացրել էր նոր մրցութային ծրագրի՝ «Հեռանկարներ» լիամետրաժ խաղարկային դեբյուտային կինոյի բաժնի ներդրման մասին: Նոր բաժնում հաղթողներին կընտրեն ռեժիսոր Մերյամ Ժուբերը, դերասանուհի Այսա Մայգան և պրոդյուսեր Մարիա Սամորան: Հիշեցնենք, որ բացի մրցանակից, մրցանակակիրները կստանան նաև 50 հազար եվրո մրցանակ կինոյի և հեռուստատեսության իրավունքների պաշտպանության ընկերության կողմից (GWFF):
75-րդ Բեռլինալեն կանցկացվի փետրվարի 13-23-ը: