Վերջին ժամանակներս վարձույթում ավելի շատ բայոպիկներ են հայտնվում հայտնի երաժիշտների կյանքի մասին: Ամենահաջողվածներից մեկը «Բոհեմական ռապսոդիան» է, որը վարձույթում հավաքել է մոտ 1 մլրդ դոլար: Ֆիլմի պրոդյուսերը՝ Գրեմ Քինգը, որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա և մշակում է նոր նախագիծ՝ ֆիլմ Bee Gees կուլտային խմբի մասին:
Bee Gees-ը հիմնադրվել է երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի եւ Ռոբին Գիբբիի կողմից: Նրանց հանրաճանաչության գագաթնակետը անցյալ դարի 60-ական եւ 70-ական թվականներին դիսկո դարաշրջանն էր: Նրանց հայտնի հիդերի շարքում են Stayin’ Alive, How Deep is Your Love, Night Fever, More Than a Woman, You Should Be Dancing և այլն:
Paramount ստուդիան Քինգի աջակցությամբ ձեռք է բերել էկրանավորման իրավունքները, այդ պատճառով այժմ մնացել է միայն գտնել ապագա նախագծի ռեժիսորին եւ աստղերին: