Ռիո դե Ժանեյրոյի դատարանը Netflix սթրիմինգային հարթակին կարգադրել է սերվերներից հեռացնել «Քրիստոսի առաջին գայթակղությունը» սուրբծննդյան կատակերգությունը: Այնտեղ Հիսուսը գեյ էր պատկերված:
Հեղինակների համար հարազատ Բրազիլիայում կարճամետրաժ ֆիլմը հատկապես սուր են ընկալել՝ տասնյակ մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների, պրոդյուսերական ընկերության գրասենյակի վրա նետել են Մոլոտովի կոկտեյլ: Մինչդեռ տեղի կաթոլիկ կազմակերպությունը դատի է տվել «միլիոնավոր կաթոլիկների պատվի» վրա վիրավորանքի եւ հարձակումների համար:
Դատավորը համաձայնել է տուժող կողմի կարծիքի հետ եւ ընկերությանը կոչ է արել ֆիլմն հեռացնել՝ «Խոսքի ազատության իրավունքը … բացարձակ չէ…«գեղարվեստական ստեղծագործության» ցուցադրումը կարող է շատ ավելի լուրջ եւ անդառնալի վնաս հասցնել, քան դրա արգելումը»:
«Քրիստոսի առաջին գայթակղությունը» երգիծական տոնով պատմում է անապատում երկար մնալուց հետո Հիսուսի վերադարձի մասին իր ծնողների՝ Մարիամի և Հովսեփի մոտ: Ծնողները նրան անակնկալ են պատրաստել 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ուզում են պատմել նրան, որ նա Աստծո Որդին է: Սակայն Հիսուսը վերադառնում է ոչ մենակ, այլ իր ընկերոջ՝ Օռլանդոյի հետ, ինչը բարդացնում է իրավիճակը:
Netflix-ը դատարանի որոշումը չի մեկնաբանել: