Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ մեքսիկացի կինոռեժիսոր, «Ջրի կառուցվածքը» ֆիլմի համար երկու Օսկար մրցանակի դափնեկիր Գիլյերմո դել Տորոն աստղ կստանա Փառքի ծառուղում: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Դել Տորոյի աստղը կդառնա 2669-րդը:
«Գիլյերմո դել Տորոն վառ երևակայությամբ եզակի ռեժիսոր է: Նա իշխում է ֆանտազիայիայի թագավորությունում, որը հարվածել եւ նվաճել է հանդիսատեսին:» – ասաց Հոլիվուդի Փառքի ծառուղու պրոդյուսեր Անա Մարտինեզը:
Գիլյերմո դել Տորոն համաշխարհային ճանաչում է ստացել 1993 թվականին «Քրոնոս» ֆիլմի՝ վամպիրների մասին ժամանակակից սագայի էկրան բարձրանալուց հետո: Դել Տորոյի յուրահատուկ ոճը լավ է ընդունվել կինոքննադատների կողմից, իսկ ժապավենը բազմաթիվ պարգեւներ է ստացել:
Ռեժիսորի հաջորդ հայտնի աշխատանքը դարձել է Իսպանիայում նկարահանված «Սատանայի ողնաշարը» (2001) հորրորը: Կտավը Գիլերմոյին բերել է բազմաթիվ կինոմրցանակներ եւ քննադատների բարեհաճ վերաբերմունքը: Այդ ժամանակից ի վեր դել Տորոյի կարիերան չի թուլացնում տեմպը, մասնավորապես, նա աշխատել է այնպիսի հոլիվուդյան դրամարկղային ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Բլեյդ 2» (2002), «Հելբոյ» (2004) եւ «Հելբոյ 2. ոսկե բանակ» (2008):
Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին Իսպանիայում, ներկայացվել է Օսկարի լավագույն սցենարի համար: