Ինչպես հաղորդում է Fandango-ն, «Դաունթոն աբբայությունը» լիամետրաժ ֆիլմի նախավաճառքներն ավելի լավ են մեկնարկել, քան սպասվում էր: Առաջին օրվա ընթացքում ավելի շատ տոմսեր են վաճառվել, քան 2019 թվականի ցանկացած այլ դրամայի համար, այդ թվում՝ Քվենտինա Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»:
Հիշեցնենք, որ ֆիլմը Բրիտանական հայտնի սերիալի շարունակությունն է լինելու, որը BBC-ին ցուցադրվել է 2010-2015 թվականներին: Շոուն ափշեցուցիչ վարկանիշներ է ունեցել եւ ամբողջ աշխարհում երկրպագուների հսկայական բազա է ձեռք բերել, ինչը, ամենայն հավանականությամբ, նման հաջողություն է գրանցել նախնական վաճառքի ժամանակ:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Քրոուլիի ընտանիքի եւ նրանց սպասավորների հետ սերիալի ավարտից հետո: Բացի այդ, հերոսներին սպասում է թագուհու այցը: Իրենց դերերին կվերադառնան գրեթե բոլոր դերասանները:
Պրեմիերան նշանակված է սեպտեմբերի 20-ին: