Դեդփուլի մասին երրորդ ֆիլմը կդառնա Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի մաս՝ միաժամանակ չկորցնելով R տարիքային վարկանիշը: Այս մասին Collider-ին հայտնել է ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին:
Սակայն էկրաններին շատախոս վարձկանի հայտնվելուն չարժե սպասել, քանի որ նկարահանումների մեկնարկը նախատեսված է միայն 2022 թվականին: Եվ պատճառը նույնիսկ պանդեմիան չէ, այլ Ռայան Ռեյնոլդսի՝ գլխավոր դերակատարի զբաղվածության խիտ գրաֆիկը:
Այժմ դերասանն նաև միացել է տրիքվելի սցենարի մշակմանը, որի վրա աշխատում են Վենդի և Էլիզաբեթ Մոլինոն: Ընդ որում, առայժմ հստակություն չկա «Իքս Մարդկանց» վերաբերյալ, որոնց տիեզերքում Դեդփուլը պաշտոնապես գտնվել է նախորդ երկու ֆիլմերի ընթացքում: Մուտանտների ֆրանշիզայի վերագործարկման կամ կինոտիեզերքի հետ «միաձուլման» մասին Marvel ստուդիան դեռ կոնկրետ ոչինչ չի հայտնում: