«Դեդփուլ» ֆիլմաշարի երրորդ ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է ոչ թե Fox ստուդիան, այլ Marvel ստուդիան:Այս մասին հայտնել է գլխավոր դերակատար Ռայան Ռեյնոլդսը Live With Kelly ծրագրի ժամանակ: Նրա խոսքով՝ ամբողջ թիմն արդեն սկսել է աշխատել նախագծի վրա:
«Այժմ մենք աշխատում ենք Marvel-ում, որը հանկարծ դարձավ մի տեսակ բարձրագույն լիգա: Դա ինչ-որ խելագարություն է: Ընդհանուր առմամբ, մենք սերտորեն զբաղվում ենք դրանով», – կիսվեց դերասանը: Նա չի հստակեցրել, թե երբ պետք է սպասել երրորդ մասի թողարկմանը:
«Դեդփուլ» ֆիլմը, որը հիմնված է Marvel կոմիքսների վրա, թողարկվել է 2016 թվականին: Նրա նկարահանումները նախաձեռնվել են հենց Ռեյնոլդսի կողմից, որը երկար ժամանակ փորձում էր համոզել Fox-ի ղեկավարությանը նման էկրանավորման հեռանկարի հարցում:
Առաջին ֆիլմը եւ դրա շարունակությունը, որը հանդիսատեսին ներկայացվել է երկու տարի անց, համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 700 մլն դոլար, եւ մինչեւ «Ջոկեր» ֆիլմի թողարկումը R վարկանիշով ամենահասութաբեր կինոնախագծերն էին: Walt Disney ընկերության կողմից Fox-ի ձեռքբերումից հետո կերպարը դարձել է Դիսնեյի գրադարանի մի մաս։
Պաշտոնապես երրորդ ֆիլմի նկարահանումների վերաբերյալ տվյալ գրառման հրապարակման պահին ստուդիայի ղեկավարությունը ոչ մի հայտարարություն չի արել: