Սեպտեմբերի վերջին ավարտվել են ՄԻ-6 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի նկարահանող խումբը այս իրադարձությունը նշեց իտալական Մատերայում:
«Ես պարզապես ուզում եմ ասել, որ սա եղել է լավագույն փորձը, որ ես երբեւէ ունեցել եմ, – ասել է Քրեյգը, դիմելով բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի վրա: – Դուք բոլորդ զարմանալի աշխատանք եք արել: Ես հպարտ եմ, որ աշխատել եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ:»
Ֆիլմի նկարահանումները սկսվել էին գարնանը: Անցկացվել են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նորվեգիայում եւ Ճամայկայում:
Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի 2020 թվականի ապրիլին: