SAG-AFTRA դերասանական միության գործադուլը մոտենում է ավարտին. գիլդիան միաձայն ընդունեց նոր համաձայնագիր Կինոյի և հեռուստատեսության արտադրողների դաշինքի (AMPTP) հետ, հայտնում է Variety-ն։
Բանակցությունների եզրափակիչ փուլը նվիրված էր արհեստական բանականությունից դերասանների իրավունքների պաշտպանությանը։ Գործարքի վերջին տարբերակներից մեկում ստուդիաներն առաջարկել են դերասանների համար մեկ վճար սահմանել, որը թույլ կտա նրանց «թվային նմանակներին» անսահմանափակ քանակությամբ օգտագործել, ինչպես նաեւ կինոյում ներդնել մահացած դերասանների պատկերները՝ առանց հարազատների կամ գիլդիայի թույլտվության։ Բանակցային հանձնաժողովը չհամաձայնեց առաջարկվող կետերի հետ և ստուդիաները համաձայնեցին ճշգրտել ձևակերպումները։
Գործադուլը պաշտոնապես կավարտվի նոյեմբերի լույս 9-ի գիշերը Խաղաղօվկիանոսյան ժամանակով։ Նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2026 թվականը։ Պրոդյուսերները նաև խոստացել են զգալիորեն բարձրացնել նվազագույն տոկոսադրույքը (վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ աճը) և դերասաններին պարգևատրել 100% բոնուսներով՝ հանրաճանաչ հոսքային ֆիլմերում կամ սերիալներում նկարահանվելու համար։
Դերասանները գործադուլի են դուրս եկել հուլիսի 14-ին, ինչը հանգեցրել է հոլիվուդյան ինդուստրիայի աշխատանքի դադարեցմանը։ Բոլոր խոշոր ստուդիաները պարտավոր էին ժամանակավորապես փակել իրենց նախագծերը և մի քանի ամսով տեղափոխել թողարկումները։ Դերասանները դադարել են նկարահանվել ստուդիական կինոյում, մասնակցել պրոմո-արշավների եւ այլ կերպով աջակցել նման արտադրությանը։ Բացառությունները կազմեցին այն ստուդիաները, որոնք AMPTP-ի մաս չէին կազմում և համաձայնեցին ընդունել գիլդիայի պայմանները (Lionsgate, A 24, Neon)։
Դերասանական գործադուլը դարձել Է Հոլիվուդի պատմության մեջ ամենախոշորը՝ տևելով 118 օր։