Հուլիսի 18-ին The Walt Disney Company Europe, Middle East and Africa-ն հայտնել է Կախաբեր Աբաշիձեին ԱՊՀ տարածաշրջանի ղեկավար նշանակելու մասին: Աբաշիձեն այդ պաշտոնում կփոխարինի Մարինա Ժիգալովա-Օզկանին, ով ընկերությունը կլքի օգոստոսի վերջին:
Կախաբեր Աբաշիձեն կհամատեղի ԱՊՀ տարածաշրջանի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարի պաշտոնները: Աբաշիձեն լավ ծանոթ է ռուսական շուկային. 1996 թվականից նա աշխատել է Ռուսաստանում Turner եւ Fox ընկերություններում: 2008 թվականին Աբաշիձեն Disney ընկերությանը միացավ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի երկրներում եւ զարգացող շուկաներում հեռուստաալիքների դիստրիբյուցիայի փոխնախագահի պաշտոնում:
2014-ից մինչեւ 2019 թվականը Աբաշիձեն գլխավորել է Disney ընկերության գրասենյակը Թուրքիայում, Հունաստանում, Իսրայելում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում՝ այդ թվում վերահսկելով մեդիադիստրիբյուցիաի զարգացումը: Մինչեւ Disney ընկերություն մտնելը Կախաբերը 7 տարի շարունակ զբաղեցրել Է Fox International Channels-ի տարածաշրջանային մենեջերի եւ Jetix Europe-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնները:
«Ես երջանիկ եմ գլխավորել նման պրոֆեսիոնալ թիմ այն պահին, երբ ընկերությունը մտնում է նման պայծառ դարաշրջան: Ես անհամբերությամբ սպասում եմ կրկին Մոսկվա վերադառնալու հնարավորությանը, ոչ միայն շարունակելու բիզնեսի զարգացումը եւ ամրապնդելու direct to consumer ռազմավարական ուղղությունը, այլեւ վերսկսել հարաբերությունները բիզնես գործընկերների հետ, որոնք հաստատվել են տարածաշրջանում իմ նախորդ աշխատանքի ընթացքում:», – ասում է Կախաբեր Աբաշիձեն: