Ադոնիս Կրիդի (Մայքլ Բի Ջորդան) կյանքը վերածվել է փոխզիջումների շարանի։ Մինչ նա կտոր-կտոր է լինում իր պարտքի և հաջորդ մարտի համար մարզումների միջև, ճակատագիրը նրա համար պատրաստում է նոր անիրագործելի առաքելություն։ Ապագա հակառակորդը սերտ կապված է իր ընտանիքի պատմության հետ, որը միայն բարձրացնում է գալիք մարտի խաղադրույքները։ Ռոքի Բալբոան (Սիլվեստր Ստալոնե) միշտ կլինի Կրիդի կողմից, և միասին նրանք կկռվեն իրենց ընդհանուր անցյալի ուրվականների դեմ, կպարզեն, թե ինչի համար իրականում արժե պայքարել և կհասկանան, որ ընտանիքից թանկ ուրիշ ոչ մի բան չկա։
Սթալոնեն ոչ միայն կրկին վերադարձավ Ռոքի Բալբոաի դերին, այլ նաև հանդես եկավ սիքվելի սցենարի հեղինակ և պրոդյուսեր: Թեսսա Թոմփսոնը կրկին մարմնավորել է Բյանկային:
Հայկական կինովարձույթում ֆիլմը կհայտնվի այս հինգշաբթի: