Օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ Սիլվեստր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը սկսել են աշխատել «The International» սերիալի վրա, որի ցուցադրման իրավունքն արդեն գնել են մի շարք ալիքներ, այդ թվում՝ Fox-ը, CBS-ը, NBC-ն, ինչպես նաեւ Netflix-ի եւ Apple-ի սթրիմինգային ծառայությունները, – հայտնում է Deadline պարբերականը:
Նախագծի սցենարը գրել է Քեն Սանցելը («Reef Break»), իսկ գլխավոր դերը կխաղա Լունդգրենը: Նա կներկայանա ՄԱԿ-ի անվտանգության դեպարտամենտի գաղտնի հատուկ գործակալի կերպարով: Ստալոնեն կդառնա գործադիր պրոդյուսերներից մեկը եւ, հնարավոր է, պիլոտային սերիայի ռեժիսորը: Արդյոք նա կհայտնվի էկրանին՝ հայտնի չէ:
«Ես եւ Balboa Productions-ը հպարտությամբ հայտարարում ենք այս անհավատալի նոր սերիալի մասին, որը կոչվում է «The International», – Ստալոնեն հաստատել է իր Instagram-ում: – Հրաշալի է նորից աշխատել բռնցքամարտի ռինգի իմ հին գործընկեր @dolphlundgren-ի հետ:»
Սերիալի թողարկման ամսաթիվը եւ սյուժեի եւ դերասանական կազմի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: