Ըստ լուրերի, «Դոկտոր Սթրենջի» շարունակությունը նախատեսված է թողարկել 2020 թվականին:
Այս մասին հայտնել Է Deadline պարբերականը CinemaCon-ում Disney-ի շնորհանդեսից հետո: Ավելի վաղ ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին հայտնել էր, որ 2020 թվականի թողարկումների մասին տեղեկատվությունը կհայտնվի «Վրիժառուները. Վերջնախաղ»-ի թողարկումից և «Սարդ-մարդու» շարունակությունից հետո: Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, Marvel-ի հաջորդ ֆիլմերը կարող են դառնալ «Սև այրին» և «Դոկտոր Սթրենջ 2»:
Հայտնի է, որ «Դոկտոր Սթրենջի» սցենարն արդեն պատրաստ է, իսկ որպես ռեժիսոր կրկին հանդես կգա Սքոթ Դերիքսոնը, որն աշխատել է առաջին մասի վրա:
Տեղեկատվությունը դեռ ոչ պաշտոնական է, բայց հույս կա, որ գալիք «Վրիժառուներից» հետո մենք ամեն ինչ հաստատ կիմանանք: