Հունվարի 23-29-ի հայաստանյան վարձութային շաբաթը գլխավորել է «Մսյո Ազնավուր» ֆրանսիական կինոնկարը: Այս շաբաթ 6.586 հանդիսատես ամրապնդել են ֆիլմի առաջին տեղը: Ֆիլմի ցուցադրման 8-րդ շաբաթը ֆիլմին բերեց լրացուցիչ 16.8 մլն դրամ, ինչը նախորդ շաբաթվա փամեմատ 3 մլն. դրամով ավել է: Մոտ երկու ամիս տևաց վարձույթի ընթացքում հայերեն կրկնօրինակված ֆիլմը հավաքել է 130.2 մլն. դրամ:
Բազմաթիվ համաշխարհային մրցանակների տեր՝ «Անորա» ֆիլմը իր առաջին շաբաթը երևանյան կինոթատրոններում դիտեցին 1460 հանդիսատես, ինչի շնորհիվ ապահովվեց մեկնարկային 4.5 մլն. դրամ: Շոն Բեյքերի կինոնկարը դարձաց վեցերորդ ամենադիտված ֆիլմը:
Առաջին 5 տեղերը մնացել են անփոփոխ՝ հանգստյան օրերի հավաքների պատկերը համարյա չի փոփոխվել: Շաբաթվա մուտքերը ընհանուր առմամբ կազմել են 66.2 մլն. դրամ: