Դևիդ Ռուբինը ընտրվել է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի նախագահ, երեքշաբթի երեկոյան այս մասին հայտարարել է Ակադեմիան:
Ռուբինը, ներկայացնում է Ակադեմիայի քանթինգ տնօրենների մասնաճյուղը: Նա ընտրվել է AMPAS-ի Կառավարիչների խորհրդի կողմից՝ կինեմատոգրաֆիստ Ջոն Բեյլիին փոխարինելու համար, ով պետք է հեռանար խորհրդից՝ նախագահի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո:
Ակադեմիայի նախագահը կարող է ծառայել չորս հաջորդական մեկամյա ժամկետներ, բայց նա պետք է լինի խորհրդի ծառայող, եւ խորհրդի անդամները կարող են ծառայել միայն առավելագույնը երեք տարի: Բեյլիի երրորդ ժամկետը ավարտվել է այս ամիս, այնպես որ, նա պետք է լքի խորհուրդը մեկ տարով՝ հաջորդ ընտրություններին առաջադրվելու համար:
Ռուբինը վերջերս տնօրենների խորհրդում աշխատել է որպես քարտուղար, ինչպես նաեւ ավելի քան 80 ֆիլմերում եղել է քասթինգ-տնօրեն, այդ թվում` «Տաղանդավոր միստր Ռիփլին» եւ «Անգլիացի հիվանդը»: