2015 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանում նկարահանվում է «Երևան, ես սիրում եմ քեզ» անվանումով ֆիլմ: Լուրեր էին պտտվում, որ ֆիլմը պետք է մեծ էկրան բարձրանար 2016 թվականի գարնանը: Սակայն թրեյլերը և պրոմո արշավը մեկնարկեց «Ես սիրում եմ քեզ» անվանումով: Այս շաբաթ թողարկվեց ֆիլմի առաջին թրելյերը:
Ֆիլմը երաժշտական, ռոմանտիկ կատակերգություն է: Ֆիլմում նկարահանվել են՝ Անահիտ Կիրակոսյանը, Անաիս Սարդարյանը, Արմեն Դալլաքյանը, Համո Ադիյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Հակոբյանը, երգիչ Կարեն Օհանյանը, երգչուհի Միլլի Միսկարյանը, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան և ուրիշներ:
Չցանկանալով մանրամասն խոսել ֆիլմի մասին՝ համահեղինակ Արմեն Վիրաբյանն ասաց, որ հանդիսատեսին սպասվում են շատ ու շատ անակնկալներ:
«Ես սիրում եմ քեզ» ռոմքոմը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 4-ին: