Հայաստանի կինոյի հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ փետրվարի 13-19-ը կմասնակցի Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկային (EFM), որտեղ կներկայանա առանձին տաղավարով։ Կինոյի հիմնադրամը նպատակ ունի ամրապնդելու հայկական կինոյի հեղինակությունն ու դերակատարությունը միջազգային կինոաշխարհում:
Սիրով հրավիրում ենք բոլոր հայ կինոգործիչներին միանալ մեզ EFM-ի հայկական տաղավարում։ Սա բացառիկ հնարավորություն է կազմակերպելու հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ միջազգային գործընկերների հետ և համատեղ ջանքերով նպաստելու հայկական կինոյի զարգացմանն ու ճանաչելիությանը՝ աշխարհի ամենահեղինակավոր կինոշուկաներից մեկում։ Սպասում ենք ձեզ սիրով։
Տաղավարում ձեր հանդիպման ժամը կարող եք ամրագրել հետևյալ հղումով։