Ռոբերտ Դաունի կրտսերը կվերադառնա Երկաթե մարդու կերպարով «Սեւ Այրի» մենաֆիլմում, որը պատմում է Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհու մասին: Այս մասին հայտնի է դարձել Saturn Awards մրցանակի մասին Deadline-ի նյութից:
Բնօրինակ գրառման մեջ չի հաղորդվում, թե ինչպես է Երկաթե մարդը վերադառնալու մեծ էկրան, սակայն արդյունքում համացանցում մանրամասներ են հայտնվել: Աղբյուրի համաձայն՝ «Սեւ Այրու» ստեղծողները ծրագրում են օգտագործել «Դիմակայության» տեսարանը, որն ի վերջո հանվել էր ֆիլմից: Սփոյլերներից խուսափելու համար տեսարանի մանրամասները չենք ներկայացնի:
Marvel ստուդիան ոչ մի կերպ չի մեկնաբանել ներկայացված տեղեկատվությունը:
«Սեւ այրու» սյուժեի համաձայն՝ կրկին ձայն է հանում «Կարմիր սենյակ» պրոֆեսիոնալ մարդասպանների եւ լրտեսների՝ Այրիների ստեղծման ծրագիրը: Նատաշան որոշում է մեկընդմիշտ ոչնչացնել այդ նախագիծը:
Ֆիլմում Նատաշան բախվելու է «Կարմիր սենյակի» մեկ այլ շրջանավարտի հետ՝ Ելենա Բելովայի (Ֆլորենս Պյու) հետ: Նա նաեւ պետք է պայքարի պրոֆեսիոնալ վարձկան Թասքմաստերի դեմ, որը կարող է ճշգրտորեն կրկնել ցանկացած շարժում, եւ ռուսական սուպերհերոս Կարմիր պաշտպանի (Դեւիդ Հարբոր) դեմ:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 30-ին: